Կամչատկայի Ասաչինսկի ոսկու հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ տուժել։Տեղի աղետների բժշկության կենտրոնի տվյալներով՝ տուժածների վիճակը գնահատվում է…
Կամչատկայի Ասաչինսկի ոսկու հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ տուժել։
Տեղի աղետների բժշկության կենտրոնի տվյալներով՝ տուժածների վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Նրանց դեռ չեն տարհանել, տարհանման հարցը քննարկվում է։
Տարհանումը կարող է իրականացվել ուղղաթիռով, սակայն եղանակային պայմանների պատճառով օդային թռիչքը դեռ հնարավոր չէ։ Մինչ այդ տուժածներին օգնություն է ցուցաբերում շտապօգնությունը։
Ասաչինսկի հանքավայրը Կամչատկայի կարևոր ոսկու հանքավայրերից մեկն է։
Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ: