ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:Այս…
ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:Այս մասին գրում է Փաստինֆոն։
Դիմումով Փիլոյանը խնդրել է Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասը՝ այնքանով, որքանով այն Վճռաբեկ դատարանին ուղղակիորեն թույլ է տալիս վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ իսպառ չպատճառաբանել այն հետևությունը, որ բողոքարկվող դատական ակտի առնչությամբ իրավունքի զարգացման խնդիր առկա չէ:
Ներկայացնելով իր վերաբերյալ քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշել է, որ այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքը ներկայացված է վարույթ ընդունելու այն պայմանի վկայակոչմամբ, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, Վճռաբեկ դատարանը պարտավորված չէ հիմնավորել նշված պայմանի բացակայությունը: Մասնավորապես, վիճարկվող հոդվածից հետևում է, որ այն Վճռաբեկ դատարանին հնարավորություն է տալիս բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշման մեջ ընդհանրապես չպատճառաբանել իրավունքի զարգացման խնդրի բացակայությունը:
Սահմանադրական դատարանը մերժել է գործի քննությունը՝ պատճառաբանելով, որ դիմումում բարձրացված հարցը ենթակա չէ ՍԴ քննությանը: