Իրանի իշխանությունները Հորմուզի նեղուցի բացման համար նոր պայմաններ են ներկայացրել Միացյալ Նահանգներին։ Թեհրանը պահանջում է չեղարկել պատժամիջոցներն ու փոխհատուցել հունիսին կնքված «փոխըմբռնման հուշագրի» խախտման համար։ Այս մասին գրում է DW-ն։
Ըստ Tasnim գործակալության՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը Սպիտակ տնից պահանջել է երաշխիքներ առ այն, որ երկիրն այլևս չի ենթարկվի սպառնալիքների։ Պահանջների թվում են նաև տարածաշրջանից ամերիկյան զորքերի դուրսբերումը, նավահանգիստների ծովային շրջափակման վերացումը, ակտիվների ապասառեցումն ու հարվածների դիմաց փոխհատուցումը։
Երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի վերահսկողության տակ գտնվող խորհուրդը պահանջել է նաև դադարեցնել ագրեսիան Լիբանանում, Պաղեստինում, Եմենում և Իրաքում գտնվող Իրանի դաշնակիցների նկատմամբ։ Իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հավելել է, որ նեղուցի բացումը ոչ մի կապ չունի Իրանի և Օմանի միջև ընթացող բանակցությունների հետ։
