
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ մի շարք երկրներ շարունակում են աշխատել Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ։
«Որոշ երկրներ դեռևս փորձում են հնարավորություն ստեղծել բանակցությունների վերսկսման համար», – ասել է Արաղչին, որի հայտարարության մի մասը հրապարակվել է իրանական Press TV հեռուստաալիքով։
Նախարարը շեշտել է, որ բանակցությունները չեն կարող վերսկսվել, քանի դեռ Միացյալ Նահանգները չի դադարեցնում Պակիստանում ավելի վաղ ստորագրված հրադադարի համաձայնագրի խախտումները և չի փոխհատուցում խախտումների հետևանքով պատճառված վնասը։