«Սանկտ Պետերբուրգի բալետը» հանդես կգա Երևանում – armeniatoday.am

«Սանկտ Պետերբուրգի բալետ» թատրոնի արտիստները օգոստոսին հանդես կգան Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։ Հյուրախաղերի շրջանակում հանդիսատեսին կներկայացվեն դասական բալետային բեմադրություններ և տոնական գալա-համերգ։

Ծրագրում ներառված են Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը», «Քնած գեղեցկուհին» և «Մարդուկ-Ջարդուկը» բալետները, ինչպես նաև Ադոլֆ Ադանի «Ժիզելը»։

Ներկայացումների ժամանակացույցը՝

▪️ Օգոստոսի 11, 12 և 13 – Պյոտր Չայկովսկի, «Կարապի լիճը»,
▪️ Օգոստոսի 14 և 15 – Ադոլֆ Ադան, «Ժիզել»,
▪️ Օգոստոսի 16 և 18 – Պյոտր Չայկովսկի, «Քնած գեղեցկուհին»,
▪️ Օգոստոսի 19 և 20 – Պյոտր Չայկովսկի, «Մարդուկ-Ջարդուկը»,
▪️ Օգոստոսի 21 – տոնական բալետային գալա-համերգ։

Ներկայացումները կանցկացվեն ձայնագրված ֆոնոգրամայի ուղեկցությամբ։

Տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց կամ թատրոնի տոմսարկղից։

Leave a Comment