Թուրքիան ՌԴ-ին և Ուկրաինային առաջարկել է Սև ծովում նավերի հարվածների մորատորիում անել

Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ներկայացրել՝ Սև ծովում նավերի վրա հարձակումների մորատորիում հայտարարելու վերաբերյալ։ Անկարան սպասում է կողմերի պատասխանին, հայտնել են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին։

Նա ընդգծել է, որ Սև ծովում ռազմական գործողությունները սպառնալիք են ստեղծում քաղաքացիական նավագնացության և առևտրային փոխադրումների համար։

«Հարձակումների են ենթարկվում թուրքական նավերը կամ այն նավերը, որոնց սեփականատերերը թուրք են կամ անձնակազմը՝ թուրքական։ Սա մեզ համար լուրջ խնդիր է դառնում»,– ասել է նա։

Leave a Comment