Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը խոսել է հավաքականում Մեսսիի ապագայի մասին

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) նախագահ Կլաուդիո Տապիան մեկնաբանել է ազգային հավաքականում Լիոնել Մեսսիի կարիերայի հնարավոր ավարտի վերաբերյալ լուրերը։

«Դա զուտ նրա անձնական որոշումն է։ Մենք պետք է նրան հանգիստ թողնենք։ 2022 թվականին մենք չգիտեինք՝ արդյոք նա կխաղա 2026-ին։ Նա ասաց, որ պետք է առաջ շարժվել խաղից խաղ, և կարծում եմ, որ աշխարհի առաջնությունում մենք տեսանք Լեոյի հիանալի, եթե ոչ՝ լավագույն տարբերակը: Մենք պետք է թույլ տանք, որ նա շարունակի հաճույք ստանալ ֆուտբոլից, իսկ հետո հնարավորություն տանք կայացնելու այն որոշումը, որն ինքը ճիշտ է համարում»,- Տապիայի խոսքերը մեջբերում է TyC Sports պարբերականը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին կարող է այլևս հանդես չգալ ազգային հավաքականում, սակայն ինքը՝ արգենտինացին, իր ապագայի վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել։

Leave a Comment