2026 թվականի օգոստոսի 7-ին Երևանի քրեական դատարանում քննության է ուղարկվել կեղծ փոխանցումների անդորրագրերի իրացման մեղադրանքի վերաբերյալ քրեական գործը։ Գործը մակագրվել է դատավոր Գևորգ Պողոսյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Ա․ Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում միասնական դիտավորությամբ ձեռք է բերել 21.06.2025 թվագրմանբ 24.000 ՀՀ դրամ գումար, 26.08.2025 թվագրմամբ 25.000 ՀՀ դրամ գումար և 04.07.2025 թվագրմամբ 120.000 ՀՀ դրամ գումար Ն….. Մ…..ի բանկային քարտին փոխանցված լինելու վերաբերյալ «Ակբա բանկ» ԲԲԸ-ի և 10.06.2025 թվագրմամբ 130.000 ՀՀ դրամ գումար Ն….. Մ…..ի «Իդրամ» ՍՊԸ-ի էլեկտրոնային դրամապանակին փոխանցված լինելու վերաբերյալ վճարահաշվարկային այլ փաստաթուղթ հանդիսացող’ փոխանցման կեղծ անդորրագրերը, որոնք մեկ միասնական դիտավորությամբ 2025 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում Ն….. Մ……ին ուղարկելու եղանակով իրացրել է վերջինիս:
Ա․ Մ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասով։
Գործի տվյալներով՝ Ա․ Մ նախկինում դատված չի եղել, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։