72 անընդմեջ 3 միավորանոց նետում․ Թոմփսոնի անհավանական դիպուկությունը

Ամերիկյան «Դալաս Մեվերիկսի» բասկետբոլիստ Քլեյ Թոմփսոնն անհավանական դիպուկություն է գրանցել մարզման ժամանակ: Նյու Յորքում կայացած անհատական մարզմանը 36-ամյա ամերիկացին կատարել է 72 անընդմեջ 3 միավորանոց դիպուկ նետում, հաղորդում է Fadeaway World-ը: Ազգային ասոցիացիայի (NBA) նախորդ մրցաշրջանում Թոմփսոնը մասնակցել է 69 խաղի, իսկ 3 միավորանոց նետումների դիպուկությունը կազմել է 38,3 տոկոս:

Leave a Comment