Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Firebird AI» արհեստական բանականության գործարանի բացման արարողության ընթացքում։
«Առաջիկայում մենք կենտրոնանալու ենք մեկ այլ հսկայածավալ նախագծի՝ TRIPP-ի վրա, որը ևս մեկ աստիճանով բարձրացնելու է Հայաստանի կշիռը միջազգային ներդրումային քարտեզում»,- ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը կարեկցանքի կարիք չունի․ «Ես սա ասում եմ պաշտոնապես։ ՀՀ-ն ունի գործընկերության կարիք, և Հայաստանը վստահելի գործընկեր է»։
