Ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատարներից Լուկա Դոնչիչի նախկին կին Անամարիա Գոլտեշն իր պայմաններն է ներկայացրել NBA-ի աստղի հետ կոնֆլիկտը լուծելու համար։ TMZ Sports-ի համաձայն՝ դրա համար սլովենացի բասկետբոլիստը պետք է վճարի 50 միլիոն դոլար:
Գոլտեշը նոր դատական հայց է ներկայացրել Սլովենիայում՝ պահանջելով 40 միլիոն դոլար իր համար ու ևս 10 միլիոն դոլար երկու դուստրերի աջակցության համար։ Նա նաև ցանկանում է սահմանափակել Դոնչիչի խնամակալության իրավունքները։ Այժմ բասկետբոլիստը շաբաթական առնվազն երկու օր է անցկացնում երեխաների հետ, բայց Անամարիան ցանկանում է այդ ժամանակը կրճատել և դարձնել մեկ օր։
Զույգը միասին էր տասը տարի։ Նրանք բաժանվել են այս տարվա սկզբին: Ունեն 2 դուստր՝ 2 տարեկան Գաբրիելան և 7 ամսական Օլիվիան։ «Լեյքերսի» աստղը այժմ Սլովենիայում է՝ իր դուստրերին ավելի մոտ լինելու համար: Մայիսին նա հայտարարել էր, որ այս ամռանը չի խաղա ազգային հավաքականում՝ երեխաների համատեղ խնամակալության իրավունքը ստանձնելու համար: