Բեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Աշխարհահռչակ փոփ երգչուհի Բեյոնսեն Թուրքիայում չորս առանձին դատական հայց է ներկայացրել՝ իր անունը որպես ապրանքանիշ օգտագործելու դեպքերի առնչությամբ։

Գործերով պատասխանող կողմերը պնդել են, որ «Բեյոնսե» անունը պարզապես անուն է և ուղղակիորեն չի մատնանշում հայտնի երգչուհուն, սակայն դատարանները չեն ընդունել այդ հիմնավորումը։

Երեք գործով դատարանները բավարարել են Բեյոնսեի պահանջները և չեղարկել նրա անունը ներառող ապրանքանիշերի գրանցումները՝ ընդգծելով երգչուհու անվան համաշխարհային ճանաչումն ու առևտրային օգտագործման անթույլատրելիությունը։

Չորրորդ դեպքում ապրանքանիշի սեփականատերը դատական գործընթացի ընթացքում կամավոր հրաժարվել է գրանցումից, ինչի արդյունքում Բեյոնսեի անունը կրող վիճահարույց ապրանքանիշերը հանվել են Թուրքիայի գրանցամատյաններից։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment