Ալժիրի հավաքականի դարպասապահ Լյուկա Զիդանը իսպանական «Գրանադայից» տեղափոխվեց «Լեգանես»։ Այս մասին հաղորդում է ակումբի կայքը։
Ֆրանսիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի 28-ամյա որդու պայմանագիրը Սեգունդան ներկայացնող թիմի հետ նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Լյուկա Զիդանը «Լեգանեսին» է միացել ազատ գործակալի կարգավիճակում։ Նա խզել էր պայմանագիրը «Գրանադա» թիմի հետ։