Այսօր՝ 2026թ. օգոստոսի 7-ին, մեկնարկեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի ևս վեց բարձրաստիճան անդամների քրեական գործի դատաքննությունը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Էջմիածին)։
Քրեական գործը վերաբերում է Մասյացոտնի թեմի առաջնորդ Արման Սարոյանի (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) պաշտոնանկությանը և կարգալույծ հռչակմանը։ Ըստ մեղադրանքի՝ այդ որոշումներն ընդունելիս եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները գործել են դատարանի կիրառած ապահովման միջոցին հակառակ և չեն կատարել դատարանի որոշումը։
Գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց։ Դատավորի ինքնաբացարկից հետո գործը մակագրվելու է նույն դատարանի այլ դատավորի։
Նիստի ավարտից հետո Վեհափառը հոգևորականների և ժողովրդի ուղեկցությամբ քայլեց դեպի Մայր տաճար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter