Կանաչած ջուր, աղբով ծածկված ափեր, սատկած ձկներ ու որորներ. սոցիալական ցանցերում հայտնված կադրերը կրկին ուշադրության կենտրոնում են պահում Երևանյան լճի վիճակը: Բնապահպանները պնդում են՝ լճի էկոհամակարգը վտանգված է, իսկ քաղաքապետարանը հակադարձում է՝ իրավիճակը վերահսկելի է և լայնածավալ ծրագիր է մշակվում խնդրի վերջնական լուծման համար: