Ղազարյան Թագուշն ԱԺ-ում հայտարարել է, որ իրենք, ի տարբերություն ընդդիմութան, չեն կարծում, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինքնին սպառնալքներ են, այլ կարծում են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերություններն են սպառնալիք: «Մենք մտածում ենք, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների էսօրվա վիճակը կարող է սպառնալիք լինել, և դա հնարավոր ա փոխել»,-մասնավորապես՝ հայտարարել է էլեկտրիկ կապույտ մազերը սև ներկած Թագուշը:
Առաջին հայացքից Թագուշի լոգիկան կարող է ճիշտ թվալ, բայց սա՝ միայն առաջին հայացքից, քանի որ թուրքական ու ադրբեջանմական պետութունների բնույթն ու հայտարարված նպատաները թույլ չեն տալիս, որ Թագուշի լավատեսությունը կամ սկզբունքը կյանքի իրավունք ունենա:
Խնդիրն այն է, որ չկարգավորված հարաբերությունները ոչ թե սպառնալիքի պատճառն են, այլ դրա հետևանքը, իսկ բուն պատճառը թուրքերի ոա դրբեջանցիների անհուն հայատյացությունն է, որը սնուցվում է պետական ամենաբարձր մակարդակով. կոնկրետ Ադրբեջանն առաջնորդվում է «կա՛մ, կա՛մ»-ի սկբունքով. պետք է լինի կա՛մ Հայաստանը, կա՛մ Ադրբեջանը, ծայրահեղ դեպքում Հայաստանի գոյությունը կարող է հանդուրժվել միայն այն դեպքում, եթե դրա մակերեսը չի գերազանցի Ալեքսանդրապոլի պայմանագրի Հայաստանի տարածքը: Ավելին՝ Իլհամի ռեժիմի լեգիտիմությունն ու գոյատևումն ուղիղ համեմատական են հայատյացության մակարդակին. Իլհամին պետք է արտաքին թշնամու կերպար, իսկ այդ կերպարի դերին լավագույնս համապատասխանում է Հայաստանը, քանի որ դա նաև ձեռնտու է Թուրքիային, որը շատ դեպքերում Հայատտանի դեմ գործում է իր պրոքսիի՝ Բաքվի միջոցով:
Թուքրերն ունեն ծրագրեր, որոնք ուղղակիորեն բացառում են կենսունակ Հայաստանի գոյությունը, և որքան էլ թագուշները քսմսկվեն թլպատվածներին, նրանց վերաբեմունքը մեր հանդեպ չի փոխվելու, ընդհակառակը՝ միայն ախորժակ է գրգռելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: