Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար

Ռուսաստանի ազգային հավաքականի, Մոսկվայի «Սպարտակի» և ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Անտոն Զաբոլոտնին վեց ամսով որակազրկել է Ռուսաստանի հակադոպինգային գործակալության որոշմամբ: 35-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է արգելված նյութեր պարունակող անոթային դեղամիջոցներ ընդունելու համար: Նա դրական դոպինգ թեստ էր հանձնել ապրիլին: Անտոն Զաբոլոտնին ընդունել է իր մեղքը և հանդես եկել հայտարարությամբ.

«Սա արդար որոշում է, քանի որ պետք է պատասխանատվություն կրել սխալների ու պատահականությունների համար։ Այսօրվանից ես սկսում եմ պատրաստվել իմ ​​կարիերայի շարունակությանը։ Շնորհակալություն փաստաբաններին և բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ինձ»,- սոցցանցերում գրել է հարձակվողը:

Ամռանը «Սպարտակից» հեռանալուց հետո Զաբոլոտնին ակումբ չունի: Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում նա 2017-2021 թթ-ին անցկացրել է 19 հանդիպում ու խփել 2 գոլ:

Leave a Comment