Իրանական ընկերությունները սկսել են Հայաստանում Քաջարանի թունելի շինարարությունը: Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։
«7.2 կմ երկարությամբ թունելը Կովկասյան տարածաշրջանում իրականացվող ամենաբարդ ինժեներական նախագիծն է և հանդիսանում է Հյուսիս-հարավ միջանցքի մի մասը։ Շինարարության ավարտից հետո Իրանն ավելի կարճ հասանելիություն կստանա Սևծովյան տարածաշրջանին (Եվրոպա)»,- հայտնում են դեսպանությունից: