ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում առաջընթաց է գրանցվել։
«Մենք աշխատում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության լուծման ուղղությամբ: Կարծում եմ՝ մենք առաջընթաց ենք գրանցում: Ես լուծել եմ ութ պատերազմ: Ես կարծում էի, որ սա կարող է լինել ամենահեշտներից մեկը, և պարզվեց, որ ամենադժվարն է:
Բայց առաջընթաց է գրանցվել», – ասել է նախագահը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին: Նա չի մանրամասնել, թե ինչպիսի առաջընթացի մասին է խոսքը: