Զելենսկին ընդունել է Ադրբեջանի ԱԳ նախարարին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։Զելենսկու խոսքով՝ Բայրամովը դարձել է առաջին բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյան, որը…

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։

Զելենսկու խոսքով՝ Բայրամովը դարձել է առաջին բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյան, որը Ուկրաինա է այցելել լայնածավալ պատերազմի մեկնարկից ի վեր։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի հարվածները, Սև ծովում ստեղծված իրավիճակը, հացահատիկային միջանցքների աշխատանքը, ինչպես նաև պաշտպանական, էներգետիկ, նավթագազային և գյուղատնտեսական ոլորտներում համագործակցության հարցերը։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինային ցուցաբերած էներգետիկ և հումանիտար աջակցության, ինչպես նաև կառուցողական երկխոսության համար։

Leave a Comment