Կիևում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի հարաբերությունները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Կիևում հանդիպել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովին։Բայրամովի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և…

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Կիևում հանդիպել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովին։

Բայրամովի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։

«Ընդգծեցինք տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերում երկխոսության ու համագործակցության պահպանման կարևորությունը»,- գրել է Բայրամովը։

Leave a Comment