06 Օգոստոսի 2026, 17:40
Պրոդյուսեր Րաֆֆի Բոգոսյանը նշանակվել է «Ոսկե գլոբուս» հիմնադրամի նախագահ։ Կազմակերպությունը հիմնադրվել է 2023 թվականին և դարձել է Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի (HFPA) իրավահաջորդը, որը նախկինում զբաղվում էր «Ոսկե գլոբուս» մրցանակի կառավարմամբ։
Նոր պաշտոնում Րաֆֆի Պողոսյանը կգլխավորի բարեգործական կազմակերպությունը, որն աջակցում է կինոնախագծերին, կինոգործիչների համար նախատեսված կրթական ծրագրերին, ինչպես նաև ֆիլմերի վերականգնման նախաձեռնություններին։
Րաֆֆի Բոգոսյանը պրոդյուսեր, լրագրող և «Raffi Talks» հաղորդման հեղինակն ու վարողն է, որը համադրում է ավանդական հեռուստատեսությունն ու թվային մեդիան։