Սեդրակ Առուստամյանն ու Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվել են

Դատարանը բավարարել է Քննչականի միջնորդություններն ու երկու ամսով կալանավորել երեկ ձերբակալված Սեդրակ Առուստամյանին ու Արթուր Դալլաքյանին, «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից:

ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի բիզնես կայսրության տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել էր նախօրեին:

Փաստաբան Հովիկ Սուքիասյանը շատ մանրամասներ չփոխանցեց, ասաց միայն, որ պաշտպանյալը մեղադրվում է նույն գործով, որով մեկ ամիս առաջ կալանավորվեց Գագիկ Ծառուկյանը: Ձերբակալվել էր նաև «Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանը:

Իրավապահները ԲՀԿ առաջնորդին մեղադրում են իրանցի գործարարներից մոտ 22 միլիոն դոլարի գույք և դրամական միջոցներ հափշտակելու և փողերի լվացման համար: Քննչական կոմիտեն պնդում է, որ «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանն ու Արթուր Դալլաքյանն օժանդակել են Ծառուկյանին:

Leave a Comment