Խաղ՝ առաջընթացի վրա. ի՞նչ ծրագիր է իրականացվում Հայաստանի շուրջ – Նորություններ 06.08.2026

Ադրբեջանն այս ընթացքում անում է երկու բան` բանակի զինում և արդիականացում մի կողմից, իսկ մյուս կողմից` դիվանագիտական անդադար ճնշում Հայաստանի նկատմամբ։

Դրանցից զատ, մյուսը, որը ունի ավելի երկարաժամկետ նպատակ` փոխկապակցվածության ստեղծում Հայաստանի հետ, որով Հայաստանը լոգիստիկ առումով, տնտեսապես, էներգետիկ առումով էական կախվածություն կունենա Ադրբեջանից և Թուրքիայից…

Սրանց ռազմավարական նպատակը` միջնաժամկետ հեռանկարում անշրջելիորեն Հայաստանին զրկել ռազմա-քաղաքական բալանս հաստատելու հնարավորությունից, իսկ երկարաժամկետ հեռանկարում` Հայաստանին զրկել ինքնիշխան, սեփական շահերից ելնելով, սեփական ցանկությամբ տարածաշրջանային և գլոբալ որոշումներ կայացնելու հնարավորությունից։

Սա‘ է այսօր դրված սեղանին…

Հ.Գ. Իհարկե, Ադանա քեբաբ ուտողները խորապես թքած ունեն, թե 1909-ին Ադանայում Ադանա քեբաբի մեջ ինչքա՜ն արյուն կար` հայի:

Քաղաքագետ Արա Պողոսյան

 

Leave a Comment