Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքում է կառավարական ամառանոցը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանն այս օրերին Հայաստանում չէ իր նոր կնոջ հետ, սակայն, պարզվում է, նրա ընտանիքը մինչև վերջերս շարունակել է բնակվել կառավարական ամառանոցում։


Այդուհանդերձ, իրավիճակը, ըստ ամենայնի, փոխվել է։


Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներին՝ մասնավորապես մայրիկին և երեխաներին, տեղեկացվել է, որ այլևս չեն կարող մուտք գործել կառավարական ամառանոցի տարածք։


Ըստ նույն աղբյուրների՝ նրանց հորդորվել է հավաքել անձնական իրերը և լքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ գտնվող ծառայողական առանձնատունը։


Հիշեցնենք, որ կառավարական ամառանոցների տարածքում ծառայողական առանձնատներ են տրամադրվում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նրանց պաշտոնավարման ընթացքում։ Իսկ ԱԺ նախագահ է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, հետևաբար, նա պետք է ընտանյոք տեղափոխվի ամառանոց։


Իսկ Սիմոնյանը վստահաբար նոր բարձր պաշտոն չի ստանա, դրա համար էլ նրանց հրաժեշտի հրահանգ է եկել»։

Leave a Comment