Առանց տեղումների եղանակ. ամենատոթ ու ամենազով օգոստոսի 6- ը

Արարատյան դաշտում եւ Երեւանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը։

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարեւելյան եւ արեւելյան` 2-5 մ/վ։

Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երեւանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին` քամու ուժգնացում։

Ցերեկը կլինի` 33- 35, երեկոյան` 28- 30, գիշերը` 21- 23 աստիճան։

Մայրաքաղաքում ամենաշոգ օգոստոսի 6- ն արձանագրվել է 2017 թվականին` 39.8°C, ամենազովը` 2013 թվականին` 12.0°C։

Leave a Comment