Համաձայնագիրը Թեհրանին Հորմուզի նեղուցող վերահսկողության հնարավորություն կտա. Reuters

Համաձայնագիրը Թեհրանին Հորմուզի նեղուցող վերահսկողության հնարավորություն կտա. Reuters

Իրանի և Օմանի միջև առաջարկված համաձայնագիրը Թեհրանին վերահսկողություն կտա Հորմուզի նեղուցով Պարսից ծոց մտնող նավերի նկատմամբ: «Reuters»-ը գրում է, որ աա մինչ օրս Իրանին արված ամենամեծ զիջումներից մեկն է:

ԱՄՆ-ում դեռևս որևէ մեկնաբանություն չի հետևել այս առաջարկի վերաբերյալ: Թեև նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նեղուցի աշխատանքի վերսկսման վերաբերյալ գործարքն անխուսափելի է, ամերիկացի պաշտոնյաները բազմիցս պնդել են, որ երբեք համաձայնություն չեն տա, որպեսզի Իրանը վերահսկի էներգակիրների մատակարարման համար աշխարհում կարևորագույն առևտրային երթուղու մուտքը:

Համաձայնագիրը, որը Իրանին լիազորություններ է տալիս նեղուցով նավերի շարժը վերահսկելու համար, կնշանակեր, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից փետրվարին սկսված պատերազմը հանգեցրել է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության էական փոփոխության՝ հօգուտ Թեհրանի: Նախքան պատերազմը նեղուցն ազատորեն բաց էր բոլոր նավերի համար՝ առանց որևէ վճարի գանձման:

Տարածաշրջանում ավելի լայն դիվանագիտական ջանքերի ֆոնին Իրանը և Օմանը երկկողմ բանակցություններ են վարում նեղուցի վերաբերյալ, որը կողմերից յուրաքանչյուրը վերահսկում է հյուսիսային և հարավային ջրանցքների (ուղիների) միջոցով: Իրանը հայտնել է բանակցություններում «զգալի առաջընթացի» մասին և հայտարարել, որ ինչպես մուտքի, այնպես էլ ելքի ուղիներն անցնելու են իրանական ջրերով:

Միևնույն ժամանակ, ըստ «Reuters»-ի աղբյուրների, Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի պետություններին, որ իր տարածքի վրա ԱՄՆ-ի ցանկացած նոր հարձակում պատասխան միջոցներ կառաջացնի տարածաշրջանի կարևորագույն էներգետիկ ենթակառուցվածքների դեմ, քանի որ Թեհրանը ձգտում է բարձրացնել ռազմական գործողությունների գինը՝ սպառնալով Վաշինգտոնի մերձավոր տարածաշրջանային դաշնակիցներին:

 

Leave a Comment