Նրանք կարծում էին՝ 48 ժամում կգրավեն Իրանը, ինչպես Սիրիան. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ որոշ ուժեր  ( ակնարկելով ամերիկյան ուժերին )  ծրագրել էին 48 ժամվա ընթացքում գրավել Իրանը՝ Սիրիայի օրինակով։Նրա խոսքով՝ այդ ծրագրի նպատակը…

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ որոշ ուժեր  ( ակնարկելով ամերիկյան ուժերին )  ծրագրել էին 48 ժամվա ընթացքում գրավել Իրանը՝ Սիրիայի օրինակով։

Նրա խոսքով՝ այդ ծրագրի նպատակը եղել է նաև Իրանի ներսում անկայունություն ստեղծելը, սակայն դա չի հաջողվել։

«Իրավիճակը գործնականում վերահսկողության տակ դրվեց ուժի և վճռական գործողությունների միջոցով։ Չնայած բոլոր դժվարություններին՝ այսօր Իրանի մասին խոսում են որպես ուժեղ երկրի, որն ունի արժանապատվություն և հարգանք»,- ասել է Փեզեշքիանը։

Նա նաև անդրադարձել է Իրանի առաջնորդների, հրամանատարների և գիտնականների սպանություններին՝ նշելով, որ չի հասկանում դրանց պատճառը։

«Որքան էլ մտածում եմ, չեմ կարողանում գտնել որևէ տրամաբանական պատճառ, թե ինչու են նրանք սպանել մեր առաջնորդին, մեր հրամանատարներին և մեր գիտնականներին։ Նրանցից շատերը նույնիսկ սեփական տուն չունեին»,- հայտարարել է Իրանի նախագահը։

Leave a Comment