Երևանի ծայրամասում գտնվող Աղի լիճն ամռան ամենամարդաշատ վայրերից մեկն է։ Այստեղ գալիս են տարբեր պատճառներով․ ոմանք՝ հոդացավերը մեղմելու, մյուսները՝ մաշկային խնդիրների դեպքում աղի ջրի ազդեցությունից օգտվելու, շատերն էլ՝ պարզապես հանգստանալու։ Այցելուները վստահ են՝ լճի գլխավոր առավելությունը բուժիչ ջուրն է, իսկ քաղաքապետարանը խոստանում է առաջիկայում փոխել նաև տարածքի պայմանները։