Զորակոչից տարկետման կարգում փոփոխություն է նախատեսվում․ կհստակեցվեն Շանհայի վարկանիշի չափանիշները

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման գործընթացում նախատեսվում է հստակեցնել աշխարհի առաջատար բուհերի Շանհայի ակադեմիական վարկանիշի ցանկերի դիտարկման ժամանակահատվածը՝ տարկետման տրամադրման ընթացքում հնարավոր տարընթերցումներից խուսափելու նպատակով։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-ն որոշումների մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման գործընթացների կատարելագործմամբ, իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացմամբ և սահմանված նվաճումների հստակեցման անհրաժեշտությամբ

 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 451-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-ն որոշումներով (այսուհետ՝ որոշումներ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման համար որպես հիմք է սահմանված «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման https://www.shanghairanking.com/ կայքի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու կամ դրան նախորդող տարվա Academic Ranking of World Universities ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի՝ ներառյալ տվյալ ուսումնական հաստատությունում նախապատրաստական ծրագրի մինչև մեկ տարի ժամկետով սովորելու (եթե նախապատրաստական ծրագիրը չի համարվում ինքնուրույն հանրակրթական կամ միջին մասնագիտական ծրագրի մաս) կամ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու համար» կարգավորումը: Որոշումների կիրարկման ընթացքում թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է հստակեցնել համապատասխան ցանկերի դիտարկելու ժամանակահատվածը՝ կապված Շանհայ վարկանիշավորման ցանկի թարմացումների և տարկետումները տրամադրելու ժամանակահատվածներով:

Կարգավորման նպատակը.

Առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում կատարելագործել որոշումները, մասնավորապես հստակեցնել Շանհայ վարկանիշավորման ցանկի դիտարկման ժամանակցույցը, որի արդյունքում տարկետումներին գործընթացում քաղաքացիների և վարչական մարմինների կողմից տարընթերցումների խնդիր չի առաջանա:

Ակնկալվող արդյունքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի   12-ի N 451-ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-ն որոշումների մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կհստակեցվի սահմանված նվաճումները ինչի արդյունքում կկատարելագործվի տարկետման գործընթացները և կկարգավորվի տարընթերցումների խնդիրը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի   12-ի N 451-ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-ն որոշումների մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակից և Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի 81-րդ կետի 8-րդ ենթակետի դ-ը պարբերությունից:

6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարարություն:

Leave a Comment