4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում


 


Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային հայաստանյան մասնակիցները նվաճել են  1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ, ինչպես նաև 1 գովասանագիր։ 


 


Հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը  տեղի է ունեցել  33-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել է 447 ուսանող՝ աշխարհի 135 համալսարանից։


 


Վահան Բաղդասարյանն արժանացել է ոսկե, Ռուբեն Համբարձումյանը և Ծովակ Եգորյանը՝ արծաթե, Ստեփան Գևորգյանը՝ բրոնզե մեդալների, իսկ Էդգար Հողմրցյանը՝գովասանագրի:


 


Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է Կարեն Քեռյանը, իսկ մարզել են Ալբերտ Գևորգյանը, Վազգեն Միքայելյանը և Կարեն Քեռյանը։


 


ԿԳՄՍՆ


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment