Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովի դահլիճում կնստի Կնջորյանի ու Ռուբինյանի կողքին։ 63 կողմ և 28 դեմ ձայներով Վահագն Ալեքսանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փոխնախագահն է։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կրկին քվեարկությանը չմասնակցեց:
Վահագն Ալեքսանյանը նախորդ՝ ութերորդ և յոթերորդ գումարման խորհրդարանների պատգամավոր էր։ Մինչ այդ եղել է ՔՊ կուսակցության խոսնակը։ Ալեքսանյանի մուտքը խորհրդարան քննարկումների առիթ դարձավ հատկապես մի հայտարարությամբ, որով նա «Իմ քայլը» դաշինքից դուրս եկած պատգամավորներին համեմատում էր «Նիկոլի ուսապարկ»-ի հետ։
Վահագն Ալեքսանյանը պատգամավորական գործունեությունը շարունակեց սուր ելույթներով, ընդդիմության ներկայացուցիչների հետ հաճախակի բանավեճերով։
Մի քանի բանավեճ էլ խորհրդարանի փոխնախագահի թեկնածու Ալեքսանյանի հետ հարցուպատասխանի ժամանակ եղավ նախօրեին։
Վահագն Ալեքսանյանին հիմնականում հարցնում էին բանակի մարտունակության մասին, Լևոն Քոչարյանի, Երևանի փողոցների ու մանկապարտեզների վերաբերյալ իր հայտարարությունների մասին։
Երեկ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրվել էր Հայկ Կոնջորյանը:
ԱԺ փոխնախագահի մեկ պաշտոնը ընդդիմությանն է: «Ուժեղ Հայաստանը» հայտարարել է Արամ Վարդևանյանի թեկնածությունն առաջադրելու մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter