05 Օգոստոսի 2026, 18:20
Հանրահայտ «Los Angeles Magazine» ամսագիրը հրապարակել է իր հերթական Best of L.A. ուղեցույցը, որը ներկայացնում է այն մարդկանց և վայրերը, որոնք այսօր ձևավորում են Լոս Անջելեսի դիմագիծը։ Օգոստոսյան համարի շապիկը զարդարել է հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» շարքի աշխատանքներից մեկը։
Ուղեցույցի թողարկմանը նվիրված հոդվածում Ձիթողցյանը խոսել է նաև իր առաջիկա ծրագրերի մասին։ Նրա խոսքով՝ 2026 թվականի աշնանը Նյու Յորքում կբացվի իր «Hayeli» բրենդի առաջին խանութը, իսկ 2027 թվականին նախատեսվում է ևս մեկ խանութի բացում Լոս Անջելեսում։
Տիգրան Ձիթողցյանը բնակվում է ԱՄՆ-ում։ Նրա ստեղծագործությունները հայտնի են հիպերռեալիզմի և սյուրռեալիզմի համադրությամբ, հատկապես՝ կանանց դիմանկարներում։