
Իրավապահները ձերբակալել են Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին: «Ազատության» տեղեկություններով՝ նա անցնում է Ծառուկյանին առնչվող վարույթով, Քննչականը միջնորդել է դատարանին՝ Սեդրակյանին կալանավորելու մասին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կալանավորված առաջնորդը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար: Ըստ իրավապահների՝ մեծահարուստ գործարարը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից: Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք ԲՀԿ առաջնորդին, և դա ապացուցող պարտավորագրեր կան: