Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ երկրորդ քրեական գործն է մուտքագրվել ՀՀ հակակռուպցիոն դատարան, տեղեկանում ենք դատական տեղեկատվական Datalex համակարգից։
Կայքի տվյալներով՝ օգոստոսի 4-ին Արեյանի և Նաիրա Տեր-Ստեփանյանի վերաբերյալ վարույթի նյութերը մակագրվել են դատավոր Տիգրան Դավթյանին։ Արեյանը չի ընդունում մեղքը։
Քննության վարկածով՝ 2003-2009 թվականներին, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը և գլխավորելով հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովը, Արեյանը կատարել է պաշտոնեական կեղծիք և օժանդակել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին՝ պաշտոնական լիազորություններն անցնելու գործում։
Քննությունը պնդում է, որ արդյունքում «Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N3 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը զրկվել է իր անհատույց օգտագործմանը հանձնված հողամասից։ Մեղադրանքի համաձայն՝ պետությունը անզգուշությամբ կորցրել է 105 մլն դրամ շուկայական արժեքով հողամասի սեփականության իրավունքը։
Սույն գործով որպես մեղադրյալ է անցնում նաև Նաիրա Տեր-Ստեփանյանը, ով 2007 թվականին զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՊՓԲԸ գլխավոր մասնագետի պաշտոնը և կատարել հանձնաժողովի քարտուղարի պարտականությունները։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիքի և Երվանդ Զախարյանին՝ պաշտոնական լիազորություններն անցնելուն օժանդակելու համար։
Արեյանի և Տեր-Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Սա Արեյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարան մուտքագրված երկրորդ քրեական գործն է։ Մեկ այլ վարույթով Երևանի նախկին քաղաքապետի առաջին տեղակալը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում գտնվող 6000-ական քմ մակերեսով երկու հողամասերը «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» և «Սուրբ Ղազար» հասարակական կազմակերպությունների օգտին օտարելու գործընթացում։
Այդ գործով առաջին դատական նիստին Արեյանը չի ընդունել մեղքը։ Դատարանը վերացրել է նրա նկատմամբ նախկինում ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը։ Հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 30-ին։
Նույն վարույթի շրջանակներում 2026 թվականի մայիսի 21-ին քրեական հետապնդում է հարուցվել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։երաբերյալ երկրորդ քրեական գործն է մուտքագրվել ՀՀ հակակռուպցիոն դատարան։ Datalex դատական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ օգոստոսի 4-ին Արեյանի և Նաիրա Տեր-Ստեփանյանի վերաբերյալ վարույթի նյութերը մակագրվել են դատավոր Տիգրան Դավթյանին։
