
ԱՄՆ-ն և Իրանը մշակում են հունիսին կնքված փոխըմբռնման հուշագրի նոր տարբերակ, հայտնում է The National-ը՝ հղում կատարելով պակիստանյան աղբյուրին։
«ԱՄՆ-ն և Իրանը նոր պայմաններ են մշակում՝ հունիսին ձեռք բերված շրջանակային համաձայնագիրն արդիականացնելու նպատակով՝ առաջնահերթություն տալով Հորմուզի նեղուցով նավագնացությանը վերաբերող դրույթներին»,- հայտնել է աղբյուրը։
Նշվում է, որ կողմերը շարունակում են ուղերձների փոխանակումը, իսկ անուղղակի բանակցություններն արդեն վճռորոշ փուլում են։ Աղբյուրի խոսքով՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Հորմուզի նեղուցը բացելու և այն բաց պահելու վրա։
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում որպես միջնորդ հանդես է գալիս Պակիստանը։ Միջնորդական դեր են ստանձնել նաև Կատարն ու Օմանը: