Սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է հիմնադիրներից գլխավոր տնօրենի մարմինը

Այսօր՝ օգոստոսի 5-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 1 հասցեում դի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ-ն էր, ով Հայաստանում հայտնի «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից էր, և գլխավոր տնօրենն էր։

Auroranews.am-ը կապ հաստատեց Ներքին գործերի նախարարության հետ՝ մանրամասներ ճշտելու համար, գերատեսչությունից մեզ հետ զրույցում նշեցին․ 

«Ըստ նախնական տվյալների՝ քաղաքացին ինքնասպան է եղել»,- հայտնեցին գերատեսչությունից։

Leave a Comment