Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը 2-րդ տեղն է գրավել շախմատի միջազգային մրցաշարում

Օգոստոսի 4-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության նախաձեռնությամբ անցկացվել է հեռավար միջազգային շախմատի մրցաշար՝ Անկախ Պետությունների Համագործակցությանը մասնակից պետությունների քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների միջև։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

Հայաստանի հավաքականում ընդգրվել են ՀՀ ԱՆ «Արմավիր», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալները:

Մրցաշարում առաջին հորիզոնականը նվաճել է Բելառուսի հավաքականը, իսկ Հայաստանի ներկայացուցիչները արժանացել են երկրորդ մրցանակին:

Leave a Comment