Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք քաղաքներում և գյուղերում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

«Էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում (ՀՀ ՏԿԵՆ ենթակայությամբ) առաջացած վթարային իրավիճակով պայմանավորված՝ համակարգի օպերատորի կողմից դիսպետչերական սահմանափակումներ են կիրառվել, ինչի հետևանքով Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք քաղաքներում և հարակից գյուղական համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը»,-հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։

Այս պահին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման և համակարգի օպերատորի մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»։

Leave a Comment