ԱՄՆ-ի հավաքականը երկարաձգեց պայմանագիրը Պոչետինոյի հետ

Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն կմնա ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում մինչեւ 2030թ. աշխարհի առաջնության ավարտը։ ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան նոր պայմանագիր է կնքել մարզչի հետ։

Նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2026թ. աշխարհի առաջնության ավարտը։

ԱՄՆ-ի հավաքականը տնային աշխարհի առաջնությունում խմբում առաջին տեղից դուրս եկավ փլեյ-օֆֆ, հասավ 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվեց Բելգիայի թիմին 1:4 հաշվով։

Leave a Comment