Անասնաբուծություն. մասնագիտություն՝ հին արմատներով և ժամանակակից հեռանկարով․ «Մասնագիտություն»

Խանութից միս, ձուկ, կաթ, պանիր կամ ձու գնելիս շատերը իրականում չեն էլ պատկերացնում, թե ինչպես են ստեղծվում այդ մթերքները, մինչդեռ լավ արտադրանք ստանալու հաջողության բանաձևն է՝ բանիմաց մասնագետներ, ճիշտ խնամք և որակյալ անասնակեր:

Եթե համբերատար եք, հոգատար, ունեք մեծ սեր կենդանիների և առհասարակ գյուղատնտեսության հանդեպ, ստանալով մասնագիտական գիտելիքներ՝ ցանկանում եք զբաղվել գյուղատնտեսական կենդանիների բուծմամբ, խնամքով, կերակրման ռեժիմի մշակմամբ և մթերատվության բարձրացմամբ՝ ապահովելով կենդանիների ճիշտ զարգացումն ու վերարտադրությունը, ինչպես նաև ձեռք բերել և կիրառել գիտական և տեխնոլոգիական առաջադեմ մեթոդներ, ապա անասնաբույծի օգտակար, զարգացող և շահավետ մասնագիտությունը նախատեսված է ձեզ համար:

Մասնագիտությունն ունի հին արմատներ, ավանդույթներ, այսօր էլ գյուղատնտեսության առաջատար և կարևորագույն ոլորտներից է, որն ապահովում է մարդկանց բարեկեցությունն ու կենսամակարդակը, նպաստում սոցիալական ու տնտեսական զարգացմանը, ինչպես նաև անհրաժեշտ հումք է մատակարարում վերամշակող արդյունաբերությանը՝ սննդի, տեքստիլի, կաշվի և մի շարք այլ ճյուղերի համար:

«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մորֆոլոգիայի և կենդանագիտության ամբիոնի դոցենտ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Տիգրան Չիթչյանը:

Leave a Comment