Հայկ Կոնջորյանը՝ ԱԺ փոխնախագահ

«Քաղաքացիական պայմանագրից» Հայկ Կոնջորյանը 63 կողմ, 28 դեմ ձայներով ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ քվեարկությանը չի մասնակցելու, «Ուժեղ Հայաստանն» էլ հայտնել էր, որ դեմ է քվեարկելու Կոնջորյանի թեկնածությանը։

«Քաղաքացիական պայմանագիրը» միաձայն կողմ է քվեարկել Հայկ Կոնջորյանի թեկնածությանը։

Բացի Հայկ Կոնջորյանից, ԱԺ երեք փոխնախագահների թեկնածուներ են նաև «Քաղաքացիական պայմանագրից» ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունից Արամ Վարդևանյանը:

ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը:

Leave a Comment