Հունվար- մայիսին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է մոտ 8 մլրդ դոլար

2026թ. հունվար-մայիսին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 7.86 մլրդ դոլար, ինչը 2025թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 4․9 մլն դոլարով կամ 0․06%-ով, հայտնում է Տնտեսական լրագրողների ակումբը՝ վկայակոչելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

ՀՀ խոշորագույն առեւտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, թեեւ 2025 թվականի համեմատ արձանագրվել է 20․51% անկում։

Երկրորդը տեղում Չինաստանն է 23․09% աճով։

Իրանը երրորդ տեղում է, որտեղ արձանագրվել է 9․71% աճ։

Leave a Comment