«Հնարավոր է, որ Հայաստանում հանրաքվե կազմակերպվի։ Հայաստանի սահմանադրության նախաբանում՝ Ադրբեջանի հասցեին տեղ գտած պահանջների վերացումից հետո մենք խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման որևէ խոչընդոտ այլևս չենք տեսնի», – հավելել է ադրբեջանցի պաշտոնյան։
Ադրբեջանի նախագահի օգնականը նաև նշել է, որ տարածաշրջանում արդեն իսկ հաստատվել է խաղաղություն։
Բաքուն հստակ նախապայման է առաջադրել՝ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և դրանից Անկախության հռչակագրի հղումը հեռացնելու դեպքում: Հռչակագրում տարածքային նկրտումներ են տեսնում: Նիկոլ Փաշինյանը նույնպես կողմ է այս փոփոխությանը՝ հռչակագիրը համարելով կոնֆլիկտածին և պնդելով, որ դրանից ազատվելը բխում է հենց Հայաստանի շահերից:
Կարդացել են
8 անգամ