Իրանը պատրաստվում էր հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտի՝ ի պատասխան իրանական նավի վրա հարձակման

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ուկրաինական ուժերի կողմից իրանական առևտրային նավի վրա իրականացված հարձակումից հետո Թեհրանը պատրաստ էր հարվածներ հասցնել Ուկրաինայի երեք օբյեկտի։ Այս մասին հայտնել է Press TV-ն։

«Մենք պատրաստ էինք հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտի, սակայն չեղարկեցինք գործողությունը այն բանից հետո, երբ Ուկրաինան ներողություն խնդրեց», — Press TV-ն մեջբերել է Ռեզայիի խոսքերը։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային երկուշաբթի հայտարարել է, որ Թեհրանն ունի տեղեկություններ, ըստ որոնց՝ Ուկրաինան միտումնավոր է թիրախավորել իրանական նավը Կասպից ծովում։ Նրա խոսքով՝ Իրանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի Կիևը պատասխանատվություն կրի տեղի ունեցածի համար։

Leave a Comment