Al Hadath. Իրան-ԱՄՆ բանակցությունները կարող են առաջընթաց գրանցել

Al Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում առաջընթաց կարող է լինել մոտ ապագայում։

Բարձրաստիճան աղբյուրի խոսքով՝ միջնորդները «զգուշավոր լավատեսությամբ» են տրամադրված խորհրդակցությունների ապագայի նկատմամբ և հույս ունեն, որ շուտով կարող է հայտարարվել հրադադար։ Հեռուստաալիքը նաև պնդում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին շուտով կայցելի Իսլամաբադ, սակայն ճշգրիտ ամսաթիվը դեռևս չի հայտարարվել։

Ավելի վաղ Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարը խնդրել էր իր իրանցի գործընկերոջը «հնարավորինս շուտ» այցելել Իսլամաբադ։ Պակիստանի իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել Արաղչիի Պակիստան հնարավոր այցը։

Leave a Comment