Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է 2026 թվականին կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու մրցույթ։
«Մրցույթն անցկացվում է կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերի ստեղծման նպատակով՝ խաղարկային, վավերագրական և անիմացիոն անվանակարգերում:
ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցության ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 272 մլն ՀՀ դրամ։
Կարճամետրաժ ֆիլմերի համար նախատեսված պետական ֆինանսավորման մասնաբաժինը կազմում է 35 տոկոս՝ շուրջ 95 մլն ՀՀ դրամ:
Մրցույթի պայմանները՝ https://escs.gov.am/articles/announcements/144
Լիամետրաժ ֆիլմերի համար նախատեսված պետական ֆինանսավորման մասնաբաժինը կազմում է 65 տոկոս՝ շուրջ 177 մլն ՀՀ դրամ:
Մրցույթի պայմանները՝ https://escs.gov.am/articles/announcements/143
Հայտերն ընդունվում են հայտարարության հրապարակմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում:
Միաժամանակ, Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է անկախ մասնագետների տվյալների շտեմարանի համալրման բաց կանչ։ Մրցութային կարգով ընտրված գնահատող փորձագետները կարող են ընդգրկվել ժյուրիի կազմում:
Մասնակցության պայմանները՝ https://escs.gov.am/articles/announcements/145
Անկախ մասնագետների հայտերի ընդունման վերջնաժամկետ չի սահմանվում»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter