Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու մրցույթ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է 2026 թվականին կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու մրցույթ։

«Մրցույթն անցկացվում է կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերի ստեղծման նպատակով՝ խաղարկային, վավերագրական և անիմացիոն անվանակարգերում:

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցության ընդհանուր բյուջեն կազմում է  ավելի քան 272 մլն ՀՀ դրամ։

Կարճամետրաժ ֆիլմերի համար նախատեսված պետական ֆինանսավորման մասնաբաժինը  կազմում է 35 տոկոս՝ շուրջ 95 մլն ՀՀ դրամ: 

Մրցույթի պայմանները՝ https://escs.gov.am/articles/announcements/144

Լիամետրաժ ֆիլմերի համար նախատեսված պետական ֆինանսավորման մասնաբաժինը կազմում է 65 տոկոս՝ շուրջ 177 մլն ՀՀ դրամ:

Մրցույթի պայմանները՝ https://escs.gov.am/articles/announcements/143

Հայտերն ընդունվում են հայտարարության հրապարակմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում:

Միաժամանակ, Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է անկախ մասնագետների տվյալների շտեմարանի համալրման   բաց կանչ։ Մրցութային կարգով ընտրված գնահատող փորձագետները կարող են ընդգրկվել ժյուրիի կազմում: 

Մասնակցության պայմանները՝ https://escs.gov.am/articles/announcements/145

Անկախ մասնագետների հայտերի ընդունման վերջնաժամկետ չի սահմանվում»,- նշվում է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment