Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել է հրամանագրեր կառավարության անդամների նշանակման մասին։
Գործադիր մարմնի կազմում գրեթե բոլոր պաշտոնյաները վերանշանակվել են իրենց պաշտոններում։ Միակ փոփոխությունը տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, որը գլխավորելու է Դավիթ Թադևոսյանը։
Համաձայն նախագահի ստորագրած հրամանագրերի՝ կառավարության կազմը հետևյալն է․
– Տիգրան Խաչատրյան — փոխվարչապետ,
– Մհեր Գրիգորյան — փոխվարչապետ,
– Արարատ Միրզոյան — արտաքին գործերի նախարար,
– Սուրեն Պապիկյան — պաշտպանության նախարար,
– Արփինե Սարգսյան — ներքին գործերի նախարար,
– Սրբուհի Գալյան — արդարադատության նախարար,
– Դավիթ Թադևոսյան — բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (նոր նշանակում),
– Դավիթ Խուդաթյան — տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,
– Արսեն Թորոսյան — աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար,
– Անահիտ Ավանեսյան — առողջապահության նախարար,
– Ժաննա Անդրեասյան — կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար,
– Համբարձում Մաթևոսյան — շրջակա միջավայրի նախարար։
