Հայտնի է ՀՀ կառավարության նոր կազմը․ նոր ղեկավար է նշանակվել միայն ԲՏԱՆ-ում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել է հրամանագրեր կառավարության անդամների նշանակման մասին։

Գործադիր մարմնի կազմում գրեթե բոլոր պաշտոնյաները վերանշանակվել են իրենց պաշտոններում։ Միակ փոփոխությունը տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, որը գլխավորելու է Դավիթ Թադևոսյանը։

Համաձայն նախագահի ստորագրած հրամանագրերի՝ կառավարության կազմը հետևյալն է․

Տիգրան Խաչատրյան — փոխվարչապետ,
Մհեր Գրիգորյան — փոխվարչապետ,
Արարատ Միրզոյան — արտաքին գործերի նախարար,
Սուրեն Պապիկյան — պաշտպանության նախարար,
Արփինե Սարգսյան — ներքին գործերի նախարար,
Սրբուհի Գալյան — արդարադատության նախարար,
Դավիթ Թադևոսյան — բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (նոր նշանակում),
Դավիթ Խուդաթյան — տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,
– Արսեն Թորոսյան — աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար,
Անահիտ Ավանեսյան — առողջապահության նախարար,
Ժաննա Անդրեասյան — կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար,
Համբարձում Մաթևոսյան — շրջակա միջավայրի նախարար։

Leave a Comment